Էլիտար զորամաս գոյություն չունի. Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հարցին ի պատասխան ասաց նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք՝ համացանցն ու մամուլը վերջերս ողողվեցին Արցախում տեղակայված էլիտար զորամասի մասին լուրերով, նշվում էր, որ այդ զորամասում են ծառայում պաշտոնյաների զավակները:
«Էլիտար զորամաս գոյություն չունի, դա հրապարակային, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի միջոցով տարածված անվանում է: Բոլոր զինծառայողները, որոնք որ պատասխանատու են կարգապահական պատասխանատվություն կրելու, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի կողմից պատժվել են տարբեր աստիճաններով: Իսկ այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն, կամ նախաքննության ընթացքում իրենց պատասխանատվությունը կորոշվի, հիմա կա՛մ ձերբակալվում են, կա՛մ կալանավորվում են»,- մանրամասնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Տեսանյութը՝ 168.am-ի
0Comments