ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունը ունի մտահոգություններ, թե ինչպիսի ազդեցություն կարող է լինել հանրաքվեն տնտեսական ակտիվության վրա:
Հարցին պատասխանեց արչապետ Փաշինյանը, նա ասաց, որ 2019թ. փորձը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդող հիմնական գործողը ապագայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն է: «Ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ քարոզարշավի ընթացում քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա քարոզարշավը տնտեսության վրա, ավելին՝ կունենա աշխուժացնող ազդեցություն:
«Ինչպես երևում է, արտերկում ապրող բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են գալ այդ ընթացքում Հայաստան, որպեսզի քվեարկեն և մենք, կարծես՝ ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ, որը կոչվում է «ընտրական տուրիզմ»»,-ասաց վարչապետը, իսկ դահլիճից հայտնեցին, որ արդեն կա այդպիսի տեսակ:
0Comments