Ընտրատեղամասերում ապահովել տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում. Մարուքյանը դիմել է Մուկուչյանին

Պատգամավորը պահանջել է գործընթացի թափանցիկություն ապահովել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանրաքվեի կազմակերպման հարցով դիմել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Նա առաջարկել է հանրաքվեի ընթացքում ապահովել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում:

Ըստ պատգամավորի՝ պետք է լինի նաև միաժամանակյա համացանցային հեռարձակում` ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով։