Տարեկան 4,3 միլիոն մարդ է այցելում Էրմիտաժի թանգարան

4,3 մլն-ից 1,4 մլն-ը թանգարան են այցելել անվճար

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ պետական թանգարան տարեկան այցելում է 4,3 մլն մարդ: Այս մասին հայտարարել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, գրում է ՌԻԱ Նովոստին:l

«Էրմիտաժը տարեկան մոտ 4,3 միլիոն այցելու ունի, բայց մենք կարող ենք ընդունել մինչև 5 միլիոն այցելու»,- ասել է նա:

Միխայիլ Պիոտրովսկին նշել է նաև, որ այդ 4,3 մլն-ից 1,4 մլն-ը թանգարան են այցելել անվճար (արտոնություններով):
kll

Նշենք, որ ամեն տարի, դեկտեմբերի 7-ին` Սուրբ Եկատերինայի տոնին, նշվում է Էրմիտաժի հիմնադրման օրը: