Երբ լսում կամ կարդում ես Հայաստանի տարբեր տրամաչափի քաղաքական, հասարակական գործիչներից շատերի խոսքը, ապա այնտեղ միտք, տրամաբանություն, վերլուծություն, եզրահանգում չես գտնի։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Նրանց խոսքը, լավագույն դեպքում ինչ-ինչ «ճշմարտությունների» կրկնություն է՝ ժողովրդավարություն, ժողովրդի կամք և այլն, համեմված պիտակավորմամբ, վիրավորանքներով, հայհոյանքներով։
Տպավորությունն այնպիսին է, որ այս գործիչներն իրենց մանկության և պատանեկության տարիներին շատ են նվաստացել իրենց տատիկ, պապիկների, ծնողների, բակի, դպրոցի ընկերների, ուսուցիչների կողմից և բարդույթավորվել են։ Նրանք, որպես կանոն, որևէ մասնագիտություն չունեն, եթե ավարտել են որևէ ԲՈՒՀ, ապա զուտ դիպլոմ ստանալու համար և երբեք չեն աշխատել իրենց «մասնագիտությամբ»։ ԵՎ այժմ, իրենց կարծիքով հանրային դեմքեր են դարձել և մանկա-պատանեկան կուտակված մաղձն այժմ սփռում են այլոց վրա։ Իհարկե, ոչ առանց շահի․․․»,-նշել է նա։
0Comments