Վիրահատվել է ՀՀ նախագահի տիկինը. նրան այցելել է Նիկոլ Փաշինյանը

Արմեն Սարգսյանն այս պահին բժշկական կենտրոնում է

«Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր վիրահատվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  հայտել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Արմեն Սարգսյանն այս պահին բժշկական կենտրոնում է։

168.am-ի փոխանցմամբ, նրան տեսակցության է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից. նա նշեց, որ նման տեղեկություն չունի: