Հեղաշրջում՝ քաղցկեղի բուժման բնագավառում. ի՞նչ են խոստանում գիտնականները

Գիտնականների միջազգային խումբը «վերծանել է» քաղցկեղային բջիջները 

Գիտնականների միջազգային խումբն առաջին անգամ ամբողջովին վերծանել է քաղցկեղային բջիջների 38 տեսակների ծագումնաբանական տեղեկատվությունը՝ կազմելով ԴՆԹ-ի մուտացիաների սպառիչ կատալոգ, որոնք հանգեցնում են ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման, տեղեկացնում է BBC-ին:

«Քաղցկեղի բոլոր տեսակների ամբողջական համագենի վերլուծություն» (PCAWG) աննախադեպ մասշտաբի հետազոտությունը տեւել է ավելի քանի 10 տարի: Աշխատանքին մասնակցել են շուրջ 1300 գենետիկներ 37 երկրից, իսկ դրա արդյունքները փետրվարի 6-ին հրապարակվել են միանգամից երկու տասնյակ գիտական հանդեսներում: Իրենց իսկ գիտնականների խոսքով՝ քաղցկեղի առաջացման պատճառները կարելի է նմանեցնել 100 հազար կտորներից բաղկացած փազլի հետ:

Մինչ օրս մենք փորձում էինք հավաքել ընդհանուր պատկերը՝ ձեռքներիս ունենալով սոսկ հարյուրերորդական ֆրագմենտը, եւ միայն այժմ կարող ենք դրան նայել ամբողջությամբ: «Ուռուցքների ծագման եւ զարգացման մասին հավաքված տեղեկատվության միջոցով մենք կարող եք մշակել քաղցկեղի վաղ ախտորոշման նոր եղանակներ, բուժման ավելի ուղղորդված մեթոդներ, եւ ավելի մեծ հաջողությամբ բուժել հիվանդներին»,- հայտարարել է PCAWG-ի համակարգող կոմիտեի անդամ Լինքոլն Սթայնը:

Նյութի աղբյուրը՝ 168.am