Կիևյան կամրջի տակ դեռևս անձը չպարզված 30-35 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու դիակի ինքնությունը

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են դեռևս անձը չպարզված 30-35 տարեկան տղամարդու դի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու դիակի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։