Խորհրդարանում այս պահին ընթանում է արտահերթ նիստ, առաջին նիստը արագ սկսվեց ու ավարտվեց, քանի որ օրակարգում ընդգրկված հարցերի հեղինակները դրանք հետ էին կանչել:
Դրանից հետո կայացավ ԱԺ խորհրդի նիստ, որտեղ որոշում ընդունվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, որի օրկարգում միայն մեկ հարց է Սահմանադրության 2013-րդ հոդվածում փոփոխությունների հարցը: Այս նախաձեռնության տակ ստորագրել է «Իմ քայլի» 44 պատգամավոր:
Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված օրինագիծը արդեն օրակարգում չէ: Այն նախատեսում էր, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կարելի է անել առանց ՍԴ-ի եզրակացությունն ստանալու:
Այս արտահերթում ընդգրկված միակ նախագծում առաջարկվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:
Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:
Տեսանյութը՝ news.am-ի
0Comments