Աստծո տենչանքը

Իմ Սիրտը մեծ հրճվանք է ապրում, երբ տեսնում եմ, որ Ինձ փնտրում են պարզապես Իմ Ներկայության մեջ ապրելու համար

Հիսուս

Փետրվարի 6

Ես խոսում եմ լսող ականջին, մոտենում՝ սպասող սրտին: Երբեմն կարող է այնպես լինի, որ բնավ չխոսեմ, բայց այդ ժամանակ է, որ պարզորեն պիտի սպասես Իմ ներկայությանը՝ գիտակցելու համար, որ ես քեզ հետ եմ:

Մտաբերիր մարդկանց այն բազմությունը, որ խռնվում էր Իմ շուրջը, երբ Ես երկրի վրա էի. նրանցից ամեն մեկը մի կարոտություն ու մի պահանջ ուներ: Նրանք կարիք ունեին բժշկության, իմացության կամ հացի:

Գիտես, որ Ես հոգում էի նրանց կարիքները, կատարում նրանց խնդրանքը, բայց մի բան կար, որ Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ, այն, որ բազմության մեջ գտնվում էին մեկ կամ երկու հոգի, որ հետևում էին Ինձ՝ պարզապես Ինձ մոտ լինելու համար, Իմ Ներկայությունը պարզորեն ապրեու համար: Հավիտենական Սիրտը իր մեծ կարոտի գոհացումը գտավ մի քանի մարդկանց ցույց տված այսօրինակ մտերմությամբ:

Իմ Սիրտը մեծ հրճվանք է ապրում, երբ տեսնում եմ, որ Ինձ փնտրում են պարզապես Իմ Ներկայության մեջ ապրելու համար, կամենում են Ինձ մոտ լինել, ոչ թե Իմ Վարդապետության համար, ոչ թե նյութական շահի համար և ոչ իսկ՝ պարգևների համար, այլ՝ սոսկ Ինձ համար: Անձնապես սիրելու մարդկային սրտի բաղձանքը Աստվածային Մեծ Սրտի կարողությունից է վերցված:

Օրհնում եմ ձեզ: Խոնարհեք ձեր գլուխը: