Երբ կյանքը բոլորովին անտանելի է դառնում: Այդ ժամանակ մեր Փրկչի ձայնն ասում է մեզ.
«Ես այստեղ եմ, մի՛ վախեցեք: Կյանքը, ծովը և ամեն ինչ ինձ է ենթարկվում, միայն թե հավատացեք և Ինձ հուսացեք»:
Իրական հավատացյալի համար, ում հայացքն ուղղված է առ Աստված, անհնարին ոչինչ չկա:
Դրա մասին է վկայում նաև Հովհաննեսի ավետարանում.
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում. և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես գնում եմ Հոր մոտ» (Հովհ. 14:12):
qahana.am
0Comments