Ձեռնափայտը դեն նետիր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Երբեք մի սահմանափակիր Իմ Զորությունը. անսահման է այն

Հիսուս

Փետրվարի 4

Քայլիր հանգիստ, քայլ առ քայլ: Հետզհետե կբացվի, կհայտնվի քեզ Իմ Կամքը: Մշտապես շնորհակալ կլինես այն ժամանակի համար, երբ դու խաղաղության ու ապահովության մեջ էիր, թեպետ և զրկված՝ մարդկային հովանավորությունից: «Երբ հայրդ ու մայրդ թողնեն քեզ երեսի վրա ընկած, այդ ժամանակ Տերը պիտի բարձրացնի քեզ»: Այս չի՞ նշանակում արդյոք, որ առանց վերապահության պիտի վստահես Ինձ:

Երբ մարդկանց պաշտպանությունը կամ ամեն տեսակի նյութական օգնությունները սպառվեն, այն ժամանակ գործել կսկսի Իմ Զորությունը: Ես չեմ կարող քայլել սովորեցնել նրան, ով ապավինում է իր ձեռնափայտին: Դեն նետիր այդ ձեռնափայտը, և Իմ Զորությունը քեզ այնպիսի եռանդով կլցնի, որ դու, իրոք, դեպի հաղթանակ կքայլես: Երբեք մի սահմանափակիր Իմ Զորությունը: Անսահման է այն: