Իրաքում «Կատյուշա»-ից հրթիռակոծել են ամերիկյան ռազմակայանը

Մարդկային կամ նյութական կորուստներ չեն եղել

Իրաքի հյուսիսում հրթիռակոծման է ենթարկվել ամերիկյան ալ-Քայար ռազմակայանը։

Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։

Ռազմակայանը գտնվում է Նինվեի նահանգի հյուսիսային շրջանում։

Մարդկային կամ նյութական կորուստներ չեն եղել։

Հրթիռակոծությունը, ըստ լրատվամիջոցի՝ Մոսուլի շրջանի անվտանգության ուժերում ունեցած աղբյուրների փոխանցած տեղեկությունների, եղել է «Կատյուշա»-ից։