Նրբահամ թխվածք

Լավագույն տորթը առավոտյան սուրճի և երեկոյան թեյի համար

տ

Բաղադրիչներ

1. Կիտրոն – 2 հատ
2. Ալյուր – 260 գ
3. Ձու – 3 հատ
4. Կարագ – 200 գ
5. Շաքարի փոշի – 230 գ
6. Փխրեցուցիչ – 1 փաթեթ
7. Վանիլին
8. Աղ

Պատրաստման եղանակը

1. Կարագը հարել: Ավելացնել շաքարի փոշին և խառնել:

2. Ավելացնել վանիլինը, ձվերը և աղը: Կրկին լավ խառնել:

3. Լցնել կիտրոնի հյութը և քերած կեղևը:

4. Աստիճանաբար ավելացնել փխրեցուցչի հետ խառնած ալյուրը: Լավ խառնել, մինչև ստացվի փափուկ խմոր:

5. Խմորը լցնել յուղապար կաղապարի մեջ, թխել 25 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

6. Զարդարել տորթը ըստ ցանկության: