Թե չէ ձյուն է գալիս փաթիլ, փաթիլ...

Չմոռանաս ընթերցել ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, բայց ոչ քո պատգամավորներից մեկի թարգմանությամբ

Պարոն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ, ձյան առատության և հնարավոր բերքատվության մասին խոսելու փոխարեն, նախ և առաջ ասա, թե այդ ի՞նչ եք բանակցում Ադրբեջանի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը։

Ի վերջո, ո՞րն է քո մոտեցումն ու կետը Արցախյան հարցում։

Թե չէ ձյուն է գալիս փաթիլ, փաթիլ...

Հ.Գ. Հարցերիս պատասխանելուց հետո չմոռանաս ընթերցել ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, բայց ոչ քո պատգամավորներից մեկի թարգմանությամբ»: