Մայքլ Պոմպեոն Մինսկում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ պետքարտուղարը Բելառուսի մայրաքաղաք է ժամանել Կիևից

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այցով ժամանել է Մինսկ, հայտնում է ТАСС-ի թղթակիցը:

Վերջին 25 տարվա ընթացքում սա ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի այս մակարդակի առաջին այցն է: Անկախության տարիների ընթացքում 1991-ին Բելառուս էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Զեյմս Բեյքեր, իսկ 1994-ին Մինսկ էր ժամանել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը:

Պոմպեոն Բելառուսի մայրաքաղաք է ժամանել Կիևից: Մինսկում նա հանդիպումներ կունենա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և արտգործնախարար Վլադիմիր Մակեի հետ: ԱՄՆ պետքարտուղարությունը որպես այցի նպատակ նշել է «ԱՄՆ-ի` ինքնիշխան, անկախ, կայուն և բարգավաճ Բելառուսին հավատարմությունն ընդգծելու և երկկողմ հարաբերությունների կարգավորմանը ձգտելու ցանկությունը վերահաստատելու» ձգտումը: Պոմպեոն կմնա Մինսկում մեկ օրից պակաս:

ԱՄՆ պետքարտուղար պատրաստվում էր այցելել Մինսկ հունվարի 4-ին. այցի ընթացքում բանակցություններ էին նախատեսվում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Սակայն այցը հետաձգվել էր Մերձավոր Արևելքում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով: Անցյալ տարվա օգոստոսին երկրի ղեկավարության հետ հանդիպման նպատակով Մինսկ էր ժամանել Զոն Բոլթոնը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնը: 2019 թվականին Բելառուս էր այցելել ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Դեվիդ Հեյլը: