Brexit-ը կայացավ

Գործընթացը դեռևս անցումային փուլում է, որը կտևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը

բ

Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին Մեծ Բրիտանian պաշտոնապես դուրս եկավ Եվրամիության կազմից:  Վարչապետ Բորիս Ջոնսոնը միությունը լքելուց մեկ ժամ առաջ արված իր ուղերձում ևս մեկ անգամ թվարկել է կառավարության առաջնահերթությունները:

Նա, մասնավորապես, նշել է. «Բարեփոխումների նոր փուլ է մեկնարկում, ինչին այդքան անհամբերությամբ սպասում է ժողովուրդը: Սա որոշում էր, վճռական քայլ, որ արվեց` ի շահ Մեծ Բրիտանիայի ժողովրդի», – ասել է վարչապետը:

«Մենք հիմնովին կբարեփոխենք առողջապահության համակարգը, կատարելագործենք կրթականը, ինչպես նաև, օգտագործելով լավագույն տեխնոլոգիաները, մեր ենթակառուցվածքներն այնպես կզարգացնենք, որ ամենանշանակալի վերածնունդը լինի Վիկտորյական դարաշրջանից սկսած», – ասել է Ջոնսոնը:

Հիշեցնենք՝ գործընթացը դեռևս անցումային փուլում է, որը կտևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: