Սելֆի անելիս Միշուստինը հետաքրքրվեց, թե ինչպես կլինի այն հայերեն, Փաշինյանը նշեց, որ սելֆին հայերեն բառ է, ինչից հետո բոլորը միասին ծիծաղեցին:
Արդեն սեղանի շուրջ Միշուստինը նշեց, որ ջերմությամբ է հիշում անցած տարի Հայաստան կատարած այցը, երբ Երևանում մասնակցեց WCIT-2019` ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին. «Ուզում եմ ասել, որ Ռուսաստանին ու Հայաստանին կապում են գործընկերային, մտերիմ, դաշնակցային հարաբերություններ: Մենք միասին աշխատում ենք էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, մշակութային-հումանիտար ոլորտներում: Նոր կառավարությունը տրամադրված է շարունակել կառուցողական աշխատանքները, այդ թվում նաև միջկառավարական ձևաչափում:
0Comments