Քիչ առաջ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է ցած նետվել

911 ահազանգման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 20:51-ին

Հունվարի 30-ին` ժամը 20:51-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից քաղաքացի է ցած նետվել, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: