Պուտինը երգում է, կերակրում է որմզդեղներին. Կրեմլը Պուտինի արխիվային տեսանյութերն է հրապարակել

Հրապարակվել են կադրեր, որոնք արվել են 2010-2014 թվականներին

Կրեմլը Պուտինի նախագահ դառնալու 20-ամյակին նվիրված հերթական արխիվային լուսանկարներն ու տեսանյութերն է հրապարակել: 

Կայքում հրապարակվել են կադրեր, որոնք արվել են 2010-2014 թվականներին:

Այդ ժամանակահատվածում Վլադիմիր Պուտինը զբաղեցնում էր երկրի նախագահի պաշտոնը:

Հրապարակվել է տեսանյութ 2010 թվականին Սանկտ-Պետերբուգում տեղի ունեցած բարեգործական համերգից, որտեղ Պուտինը կատարում է «Blueberry Hill» երգը:

Մյուս տեսանյութն արվել է եւս 2010 թվականին: Տեսանյութում Պուտինը շշով կերակրում է որմզդեղնի ձագին:

Եվս մեկ տեսանյութ էլ, որը հրապարակվել է, արվել է 2013 թվականին, երբ նախագահը Նիդերլանդների այն ժամանակվա թագուհի Բեատրիկսի հրավերով գտնվում էր այնտեղ:

Տեսանյութում Պուտինը հենց ելույթի ժամանակ շնորհակալություն հայտնեց նիդերլանդյան երգչախմբի դիրիժորին:

TopNews.am