Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ ՄԽ հանախագահների հովանու ներքո

Ժնևում այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Նշենք, որ հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ ՄԽ հանախագահների հովանու ներքո։

Հանդիպմանը մասնակցում են եռանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։