Ինչպես է Պուտինը բարձրացնում պաղեստինյան սպայի ընկած գլխարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նախագահ Պուտինի հարգանքը պաղեստինյան գվարդիայի նկատմամբ»,- տեսանյութը մակագրել է Աթիքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բեթղեհեմ կատարած այցի ընթացքում բարձրացրել է պաղեստինյան պատվո պահակախմբի սպայի` գետնին ընկած գլխարկը: Այս մասին տեղեկացնում է РИА Новостиգործակալությունը:

Ինչպես երևում է Պաղեստինի նախագահի անձնական լուսանկարիչ Մահամմադ Աթիքի հրապարակած կադրերում, անցնելով շարք կանգնած զինվորականների կողքով` ռուս առաջնորդը նկատել է գետնին ընկած գլխարկը:  ՌԴ նախագահը կանգնել է, վերցրել է գլխարկն ու դրել սպայի գլխին: ՌԴ նախագահը բթամատն է ցույց տվել սպային` ակնարկելով, որ ամեն ինչ լավ է:

«Նախագահ Պուտինի հարգանքը պաղեստինյան գվարդիայի նկատմամբ»,- տեսանյութը մակագրել է Աթիքը:

Իր այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերն ու Մերձավոր Արևելքում իրավիճակը: