Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը բավարար չէ. Ամրամ Մակինյան

Ամեն անգամ բացասական պրոգրես է ապրում

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը բավարար չէ, լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Առողջական վիճակը լավ չէր։ Արձանագրենք, որ այս պահին էլ առողջական վիճակը բավարար չէ։ Ամեն անգամ բացասական պրոգրես է ապրում»,- ասաց պաշտպանը։

Ավելի վաղ Live24.am-ը հայտնել էր, որ ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել էին «Ասղտիկ» ԲԿ։

Նրա փաստաբանական խումբը տեղեկացրել էր, որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, եւ բժիշկներն արձանագրել էին սրտաբանական եւ հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։

Գագիկ Խաչատրյանը «Երեւան» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ եւ գտնվել է բժիշկների վերահսկողության տակ։

Այսօր Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է ՔԿՀ։

Տեսանյութը՝ news.am-ի