Գորշ օրեր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Եթե գորշ օրվա մեջ դու դեռ չես սովորել գոհություն հայտնել Աստծուն, ապա դասը կկրկնվի այնքան, մնչև որ սովորես

Հիսուս

Հունվարի 22

Մի վախենա, Ես Եմ քո Աստվածը, քո Ազատարարը: Ամեն տեսակ չարից պիտի ազատեմ քեզ: Վստահիր Ինձ, մի վախենա:

Երբեք մի մոռացեք ասել. «Փառք Աստծո»: Այս պետք է ընդունել իբրև մի շատ կարևոր դաս: Պետք է ասել. «Փառք Աստծո»՝ հատկապես գորշ ու տաղտկալի օրերին: Անպատճառ պետք է անես այս: Խաղաղություն ու թեթևություն չես ստանա, մինչև որ այսպես չանես: Ուրեմն իմացիր, որ անգույն օրերին հատուկ անելիք ունես. Այս բացարձակ անհրաժեշտություն է:

Իմ մահը խաչի վրա ոչ միայն անհրաժեշտ էր աշխարհի փրկության համար, այլև անհրաժեշտ էր Իմ աշակերտների կրթության համար: Իմ բոլոր Տնօրինությունները նրանց կրթության մասն էին կազմում: Իմ հաղթական մուտքը Երուսաղեմ, Իմ աշակերտների ոտքերը լվանալը, Իմ տրտմության ժամը Գեթսեմանի պարտեզում, Իմ անարգվելը, դատապարտվելը, խաչվելը ու թաղվելը: Սրանցից ամեն մեկն անհրաժեշտ էր նրանց նկարագրի կազմավորման համար:

Եթե գորշ օրվա մեջ դու դեռ չես սովորել գոհություն հայտնել Աստծուն, ապա դասը կկրկնվի այնքան, մնչև որ սովորես: Սակայն ամենքի համար չէ, որ այդպես է: Այս միայն նրանց համար է, ովքեր ուզում են ավելի լավ ծառայութուն մատուցել Ինձ, ավելի շատ գործեր անել Ինձ համար: Մեծ աշխատանքը մեծ ու բծախնդիր վարժություններ է պահանջում: