Կառավարությունը դեռևս 2018 թվականի փետրվարի 15-ին է ընդունել այս որոշումը։ Սակայն հաշվի առնելով գործող սպանդանոցների փոքր քանակը՝ ամբողջությամբ չէր կիրառվում։
Այժմ Հանրապետությունում գործում է 38 սպանդանոց, այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 15-ին, գործում էր 22-ը։ Ավելին, այս պահին ևս 20 սպանդանոց ներքին հարդարման փուլում են, 27-ը՝ նախագծման։
Ինչ վերաբերում է մորթի արժեքին՝ ապա այն կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի։ Կարևոր է նշել, որ 3 և ավելի կենդանի մորթելու պարագայում մինչև 30 կիլոմետր հեռավորությունից կենդանիների տեղափոխումը սպանդանոց անվճար է։ Տեղափոխումը կատարվում է սպանդանոցի հատուկ նախատեսված մեքենայով։ Արդեն մորթված միսը ֆերմերին ևս կվերադարձվի առանց հավելյալ գումարի։
Հանրապետությունում գործող սպանդանոցներն ունեն օրական 30-ից 300 գլուխ կենդանու մորթ կազմակերպելու հնարավորություն։
Ինչպես է գործում Էջմիածնի սպանդանոցը․
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում
0Comments