ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հունվարի 21-ին դադարել է հետևել երկրի կառավարության Instagram-ի էջին: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:
Ներկա դրությամբ ՌԴ նախկին վարչապետը սոցկայքում ոչ ոքի չի հետևում: Մինչ այս նա հետևում էր միայն ՌԴ կառավարության էջին: Մինչդեռ նա 2,6 միլիոն հետևորդ ունի:
Կառավարության էջը չի դադարել հետևել Մեդվեդևին:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
Վարչապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևին փոխարինել է մինչ այս Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Միխայիլ Միշուստինը:
0Comments