ՈՒՂԻՂ. Անասնաբուծությամբ զբաղվողները փակել են ճանապարհը «Արծվի թեւերի» մոտ

Անասնաբուծությամբ զբաղվողները դժգոհում են ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից

Այս պահին անասնաբուծությամբ զբաղվողները փակել էին ճանապարհը «Արծվի թեւերի» մոտ։

Ինչպես արդեն հայտնել էինք, անասնաբուծությամբ զբաղվողները, որ դժգոհում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից, բողոքի ակցիա էին անցկացնում Արմավիրի եւ Արարատի մարզերում:

Live24.am-ը տեղեկացրել էր, որ մի քանի տասնյակ գյուղացիներ փակել էին Երեան-Արարատ եւ Երեւան–Արմավիր ճանապարհները: