Հանրապետականում երեխեքին ծախում են, հիմա սաղին ուղարկում են այդ հիվանդանոց. եղվարդցիները կշարունակեն պայքարը

Բոլորը կենտրոնացնում են Երևան քաղաքում

Եղվարդի ծննդատան մոտ քաղաքացիները բողոքի ակցիան են անում՝ կապված ծննդատան փակման հետ։

«Եթե նախարարը խոսում է ծնունդների քանակից, թող մի հատ պայմաններին նայի, հետո կտեսնենք 150 ծնունդ կունենանք, թե՝ 300»,-լրագրողների հետ զրույցում նշեցին եղվարդցիները։

Նրանց խոսքով՝ եթե պետությունը որոշել է, որ 2050 թվականին բնակչության թիվը պետք է հասցնի 5 մլն-ի ապա պետք է դա խթանի, այլ ոչ թե խոչընդոտի։

«Նման բան չի կարելի որոշել։ Մարդիկ բողոքում են «Հանրապետականից, որ երեխեքին ծախում են, հիմա սաղին հավաքում ու ուղարկում են «Հանրապետական» հիվանդանոց։ Բոլորը կենտրոնացնում են Երևան քաղաքում, ես հնարավորություն ունեմ, բայց չեմ ուզում, որ իմ երեխան ծնվի «Հանրապետական» հիվանդանոցում։ Սա դեռ սկիզբն է, ես խոսք եմ տալիս, որ 20 հազար մարդ հավաքվելու է կառավարության շենքի դիմաց։ Նոր եմ իմացել, որ գինեկոլոգ ենք ունեցել, որ այստեղի իր «կլիենտներին» հավաքել, տարել է Երևան։ Ոնց ճամփեքը փակեցինք իրենք դարձան նախարար, վարչապետ, դեպուտատ, հիմա կարանք էլի նույն ձև փակենք ու իրենք դուրս գան»,-ասաց քաղաքացիներից մեկը։