Փաշինյանը դա արեց դստեր՝ Մարիամի միջոցով․ ինչո՞ւ. ասուլիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե Նիկոլ Փաշինյանը պատասխաներ Արթուր Վանեցյանին, ապա վերջինս ավելի կոշտ կարտահայտվեր

Տեղի ունեցավ քաղաքական մեկնաբաններ Վոլոդիա Հովհաննիսյանի, Մենուա Հարությունյանի և Սոնա Աղեկյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսներն անդրադարձան ՀՀ ներքաղաքական կյանքին, ՍԴ դատավորների նկատմամբ ոտնձգություններին, վարչապետի վերջին հայտարարություններին։

Մենուա Հարությունյանն իր խոսքում նշեց, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխաներ Արթուր Վանեցյանի գրառմանը, ապա վերջինս ավելի կոշտ կարտահայտվեր, այդ պատճառով էլ Փաշինյանը դա արեց դստեր՝ Մարիամի միջոցով։