Տղամարդուն գրավելու կանոնները

Տղամարդուց աչք մի կտրեք, հետո հայացքը դարձյալ շեղեք նրանից, հետո նորից նայեք նրանց` թարթիչների տակից

Հաղթահարեք նախապաշարմունքները եւ բարդույթները

Անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր նախապաշարմունքներն այն մասին, որ անպատշաճ է առաջինը գայթակղել տղամարդուն: Դա այդպես չէ: Տղամարդիկ եւս սիրում են, երբ իրենց գայթակղում են: Նրանց մոտ եւս կարող է ցածր ինքնագնահատական լինել եւ նրանք եւս կարող են ամաչել առաջին քայլն անելուց: Նրանց օգնեք այդ հարցում, առաջինը սկսեք: 

Մի զբաղվեք ինքնախարազանմամբ, ինչպես օրինակ. «Ես ընդհանրապես գրավիչ չեմ, ո՞վ ինձ հետ կծանոթանա», «Իսկ գուցե ես նրան դուր չե՞մ գալիս», «Իսկ գուցե ես վա՞տ եմ հագնված», «Ինչո՞ւ եմ էսպես կտրել մազերս: Դա ինձ ընդհանրապես չի սազում»:

Մշակեք ոչ մարմնական շփումը

Ժպիտը եւ հայացքը

Ի՞նչ մարդու հետ կուզեիք շփվել: Իհարկե` կենսախինդ եւ դրական էներգիա ճառագող: Այդ  պատճառով ճառագող հայացքը եւ անկեղծ ժպիտը  (չշփոթել լարվածի հետ)  տղամարդուն գրավելու լավագույն միջոցն է:

Մոգական հայացքների տեսակներ.

Հայտնի է, որ մարդու բիբերը լայնանում են, երբ նա լավ հոգեվիճակում է, սեքսուալ առումով գրգռված է կամ էլ` հետաքրքրված:  Նայեք ցանկացած առարկայի, որը տղամարդուց հեռու է, հետո հայացքը կտրուկ շրջեք դեպի տղամարդը: Մոտ առարկայի վրա արագ կիզակետայնացումից  ձեր բիբերն անպայման կլայնանան: 

Տղամարդուց աչք մի կտրեք, հետո հայացքը դարձյալ շեղեք նրանից, հետո նորից նայեք նրանց` թարթիչների տակից: 

Մազերը

Սիրելիի երկար, մետաքսանման, թարմություն բուրող մազերը, որոնց հետ այնքան հաճելի է մատներով խաղալ, քթով խրվել դրանց մեջ եւ իրեն պաշտպանված եւ սեքսուալ զգալ, յուրաքանչյուր տղամարդու երազանքն են: 

Նրան ցուցադրեք ձեր մազերի ամբողջ գրավչությունը. թափ տվեք դրանք (կարելի է նախապես օծանելիք ցանել), շտկեք սանրվածքը կամ էլ շոյեք մազերը: խաղացեք փնջերի հետ, դրանք փաթաթեք մատին եւ բաց թողեք, կրկնեք մի քանի անգամ: Տղամարդիկ կհմայվեն այդ գործողությունից: 

Պարանոցը

Զբաղվեք մազերով, իմիջիայլոց մերկացրեք պարանոցը, դա տղամարդուն կստիպի թրթռալ:

Դաստակները

Ասես իմիջիայլոց, տղամարդուն ցուցադրեք դաստակի ներսի կողմի նուրբ մաշկը: Դա կարելի է անել իբր շտկելով թեւքը, խաղալով կամ ուսումնասիրելով ձեռքի թեւնոցները: 

Քայլվածքը

Շտկեք մեջքը, ձգեք փորը, ուսերն ուղղեք: Ջանացեք գլուխն ուղիղ պահել: Շարժվեք փոքր քայլերով, թեթեւակիորեն ցցելով ազդրերը. դա շատ հուզիչ տպավորություն է թողնում: 

Աղբյուրը` news.am և Cosmo