Իրանը կարող է անջատել ԱՄՆ էներգետիկ համակարգը կամ անշարժացնել ռազմական անօդաչու թռչող սարքերը

Իրանը տիրապետում է կիբերգործիքների, որոնք կարող են ֆիզիկական վնաս պատճառել ԱՄՆ-ի կարևորագույն ենթակառուցվածքներին

Իրանը տիրապետում է կիբերգործիքների, որոնք կարող են ֆիզիկական վնաս պատճառել ԱՄՆ-ի կարևորագույն ենթակառուցվածքներին, օրինակ՝ կարող է անջատել Արևմտյան հատվածի էներգետիկ համակարգը կամ անշարժացնել ռազմական անօդաչու թռչող սարքերը, գրում է Breaking Defense-ը։

«Ես պատրաստվում եմ ասել ձեզ դառը ճշմարտությունը։ Երբ դու ունես հազարավոր մարդիկ, ովքեր լավ պատրաստված են ազգային պետության կողմից, ապա, եթե նրանք թիրախավորել են ինչ-որ բան, հավանական է, որ կհաջողեն»,-ասել է ԱՄՆ «Saviynt» ընկերության ՏՏ ոլորտի մասնագետ Դիանա Վոլերը։

Հրապարակման մեջ նշվում է՝ հունվարի 6-ին և 7-ին Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթը հայտարարել է, որ նահանգում արձանագրվել է կիբերհարձակումների իրականացման (անհաջող) փորձերի քանակի կտրուկ աճ, ինչում մեղավոր է Իրանը:

Breaking Defence-ը գրում է, որ կիբերանվտանգությանը վերաբերող վերջին նախազգուշացումները, որոնք տրվել է ԱԱՆ-ի և ՀԴԲ-ի կողմից, ենթադրում է, որ բիզնեսը և կառավարական գերատեսչությունները պետք է պատրաստ լինեն իրենց ինտերնետ-ռեսուրսների հնարավոր անջատմանը և հետագայում վերագործարկմանը: