ԱՄՆ-ն՝ անկանխատեսելի գործընկեր է. Ավստրիայի կանցլեր գնահատականը

Մենք՝ որպես Եվրամիություն, անչափ հաջող ծրագիր ենք, բայց այս պայմաններում միջազգային հարցերում գործում ենք երբեմն փոքր-ինչ դժկամորեն

ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր է դարձել միջազգային ասպարեզում, իսկ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ լարվածությունը բնավ չի վերացել: Հունվարի 10-ին այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն Ավստրիայի Ազգային խորհրդին (խորհրդարանի ստորին պալատին) նախարարների նոր կաբինետի հղած ուղերձում։

«Մեր ժամանակներում միջազգային ասպարեզում փոփոխվում է ուժերի հարաբերակցությունը: Ու թեեւ ԱՄՆ-ը մնում է աշխարհի ուժեղագույն տնտեսական եւ ռազմական պետությունը, այն մեզ համար ավելի անկանխատեսելի գործընկեր է դարձել: Չինաստանը նույնպես հավակնոտ է տնտեսական եւ ռազմական ոլորտներում, բայց նա հենվում է միանգամայն այլ արժեքների հիմքի եւ պետական համակարգի վրա: Ռուսաստանը՝ մեր խոշորագույն հարեւանը Արեւելքում, կրկին այն փուլում է, երբ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը վերջին ժամանակներս չի կրճատվել, այլ, ավելի շուտ, սաստկացել է»,- ասել է Կուրցը:

«Մենք՝ որպես Եվրամիություն, անչափ հաջող ծրագիր ենք, բայց այս պայմաններում միջազգային հարցերում գործում ենք երբեմն փոքր-ինչ դժկամորեն եւ ոչ 100 տոկոս գործունակությամբ»,- ընդգծել է Կուրցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: