Ինչպես է ընկնում ուկրաինական օդանավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանկարծ լույս է առկայծում, իսկ հետո փողոցում, տների կողքին ընկնում են այրվող բեկորներ, ինչից հետո ամենուր կրակի օջախներ են հայտնվում

Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի անկումը տեսագրել է փողոցային տեսահսկման համակարգի տեսախցիկը: Այս մասին հունվարի 9-ին հայտնել է «Եվրոպական պրավդան»:

Կադրերում երևում է, թե ինչպես է մթության մեջ հանկարծ լույս առկայծում, իսկ հետո փողոցում, տների կողքին ընկնում են այրվող բեկորներ, ինչից հետո ամենուր կրակի օջախներ են հայտնվում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, երեկ վաղ առավոտյան Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:

Ըստ Live24.am-ի՝ Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:

Տարբեր աղբյուրների համաձայն` օդանավում գտնվել է 176-179 մարդ: