Հունվարի 15-ից ջերմաստիճանն էլի կբարձրանա. Սուրենյան

Կայուն շարունակվող այս տաք եւ չոր օրերն այլեւս ուրախալի չեն

Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով։

Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում»: