Էրիկ Կարապետյանը հերքում է․ ԱՄՆ-ում մենահամերգ նախատեսված չի էլ եղել

Խնդրում եմ այսուհետ չշահարկել իմ անունը որևէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվության մեջ

Երգիչ Էրիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հանդիսատես, ընկերներ, բարեկամներ, հայրենակիցներ: Ստիպված եմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերից ևս մեկին:

Այսօր Համացանցում, այնուհետև մամուլում տարածված լուրն այն մասին, որ իմ ամերիկյան մենահամերգը չեղարկվել է (բոյկոտվել), ապատեղեկատվություն է. Միացյալ նահանգներում մենահամերգ նախատեսված չի էլ եղել:

Խնդրում եմ այսուհետ չշահարկել իմ անունը որևէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվության մեջ:

Հարգանքով և մեծ սիրով` Էրիկ Կարապետյան»։