«Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:24)

Այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքներն իրենց բարի կատարմանը հասցրու, որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել

Սուրբ Գիրք

Բարերար և բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։

Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով. «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:24), այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքներն իրենց բարի կատարմանը հասցրու, որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել։

Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ և առաջնորդելով հասցրու երկնքի անպատմելի արքայությանը, որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառավորվի և պատվվի, այժմ և միշտ հավիտյանս: Ամեն: