Մի զարմացեք, որ մարդիկ զայրանում ու հայհոյում են. Եգանյանը՝ պարգևավճարների մասին

2019 թ.10 ամիսների ընթացքում Արսեն Թորոսյանը ստացել է մոտ 15 մլն դրամ պարգևավճար

ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանն իր էջում մեկնաբանել է այն հրապարակումը, որ 2019 թ.10 ամիսների ընթացքում Արսեն Թորոսյանը ստացել է մոտ 15 մլն դրամ պարգևավճար:

«Իհարկե իմ երկրի նախարարը պետք է լավ ապրի, պետք է ամբողջ ուշադրությունը լինի իր գործին, բայց հասարակության ծանրակշիռ մեծամասնությունը սա չի հսկանա, որովհետև ամիսներ շարունակ տարվել է աղքատության քարոզ, ամիսներ շարունակ ջանք չի գործադրվել ներկայացնելու, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նվիրյալներ են ու նրանք պատրաստ են ՀՀ Հպարտ քաղաքացիների նման ապրել այնքան, մինչև բոլորս սկսենք լավ ապրել:

Տղեք, ձեր քայլերի տրամաբանությունն ու հասարակական ընկալումը եղել է դա ու հիմա մի զարմացեք, որ մարդիկ զայրանում ու հայհոյում են:

Հ.Գ ես երբեք չեմ հավատացել, որ կարելի է կարտոֆիլ ուտացնելով լավ թիմ հավաքել: Մնում է միայն բարի նախանձով նայել Արսեն Թորոսյանին, ու մտածել՝ բա մարդ շեֆ չունենար, որ իրան էլլավ պռեմիա տար»,-գրել է նա: