Փաշինյանի պատվերը պատրաստ է. պրեմիերա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ամանորին ընդառաջ կգրվի հանրահայտ «Ջինգլ Բելզ» երգին համահունչ հիթ՝ հայերենով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ամանորին ընդառաջ կգրվի հանրահայտ «Ջինգլ Բելզ» երգին համահունչ հիթ՝ հայերենով։ Քիչ առաջ տեղի ունեցավ այդ երգի պրեմիերան, որը կատարում է Սոնա Ռուբենյանը։ Երգի երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը։ 

Գարիկ Պապոյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուղղակի երգ է, մի խորացեք, ասեմ ավելին ՝ մի էլ սպասեք)))))
ո'չ էլ նայեք )))))
Իսկ եթե պատահական տեսնեք, ապա հուսամ, որ ձեր դուրը կգա և տոնական տրամադրությունը ավելի կբարձրանա, բարի դիտում»։