«Իմ քայլը» հիմնադրամը հրապարակել է նվիրատուների անունները. ՑԱՆԿ

Այսպիսով՝ երեկոյի ընթացքում հավաքված գումարը կկազմի 1,4 մլրդ ՀՀ դրամ

«ՅՈՒՔՈՄ» ընկերությունը հիմնադրամին նվիրաբերել է 15 մլն դրամ, «Դեկորա-Գրուպ» ՍՊԸ-ն 10 մլն դրամ է նվիրաբերել: Գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսինե Ալեքսանյանն էլ հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ:

Խոշոր նվիրատուների ցանկում են նաև «Fondation Armenia»-ն՝ 18 հազար ԱՄՆ դոլար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ 7 մլն ՀՀ դրամ, «ՍԱՍ Գրուպ»-ը՝ 5 մլն ՀՀ դրամ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն՝ 5 մլն ՀՀ դրամ, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2.5 մլն ՀՀ դրամ, «Ռոստելեկոմ Հայաստան»-ը՝ 2 մլն ՀՀ դրամ, «Հոﬖանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն՝ 1 մլն ՀՀ դրամ, «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ 1 մլն ՀՀ դրամ:

«Իմ քայլը» հիմնադրամի 2019 թ. ամենամյա գալա-ընթրիքի նվիրատվությունների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

«Դեկտեմբերի 14-ին «Դվին» հյուրանոցում տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի առաջին դրամահավաք երեկոն Երևանում։ Հիմնադրամի ողջ թիմը չափազանց ոգևորված է ավելի քան 700 մլն ՀՀ դրամ նվիրատվության խոստմամբ, որն առաջիկայում կկրկնապատկվի «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, բարերար Քրիստին Սիմոնի կողմից, ով այդ մասին հայտարարեց երեկոյի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի միջոցով։ Այսպիսով՝ երեկոյի ընթացքում հավաքված գումարը կկազմի 1,4 մլրդ ՀՀ դրամ»,- ասված է հիմնադրամի տարածած հայտարարությունում: