Հենրիխ Մխիթարյանը հեռանու՞մ է

Որոշման մեջ դերակատարում է ունեցել փաստը, որ իր մայրն այսօր չընտրվեց ՀՖՖ գործկոմի անդամ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաղը հնարավոր է՝ հայտարարի ազգային հավաքականը լքելու որոշման մասին։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ Մխիթարյանն իր նման որոշումը պայմանավորելու է նրանով, որ ցանկանում է ավելի խորանալ ակումբային խաղում և հավաքականում տևական դադար է վերցնում։ 

Հավաքականը լքելու մասին լուրեր էին շրջանառվում դեռևս նոյեմբերի սկզբին և դժվար է ասել, Մխիթարյանի նման հապճեպ որոշումը որքանով է կապված այն հանգամանքի հետ, որ իր մայրը այսօր չընտրվեց ՀՖՖ գործկոմի անդամ, սակայն ամենայն հավանականությամբ դա ևս իր դերակատարումն ունեցել է։ 

Նշենք, որ  Հենրիխ Մխիթարյանը այժմ խաղում է իտալական «Ռոմա»-ում։

 

Նյութի աղբյուրը՝ armdaily.am