Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն. սկանդալային հայտարարություն

Չեմ կարծում, թե կգտնվի մի մարզիչ, որը չի ցանկանա Մխիթարյանին տեսնել իր թիմի կազմում. Մելիքբեկյան

Քիչ առաջ Հենրիխ Մխիթարյանի մայրը աղմկահարույց հայտարարություն արեց, թե խոսակցություններ են եղել Մխիթարյանին ազգային հավաքական չհրավիրելու մասին։

«Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են», ասաց Թաշչյանը։

ՀՖՖ նորընտիր նախագահ Մելիքբեկյանն էլ անդրադառնալով Մխիթարյանի մոր հայտարարություններին նշեց.

«Դրանք էմոցիոնալ արտահայտություններ են։ Ես շատ հարգում ու սիրում եմ տիկին Թաշչյանին և պետք է նշեմ, որ հավաքականի կազմը ընտրում է հավաքականի մարզիչը, ուստի չեմ կարծում, թե կգտնվի մի մարզիչ, որը չի ցանկանա Մխիթարյանին տեսնել իր թիմի կազմում», հայտնում է hraparak.am-ը։