«Իմ քայլում» անհանգիստ են. պատրաստվում են հանդիպել Փաշինյանի հետ. «Ժողովուրդ»

Օրը դեռեւս հստակեցված չէ, քանի որ այն պետք է հարմարեցվի ՀՀ վարչապետի օրակարգի հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է առաջիկայում հանդիպում ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Դա ամենամսյա հանդիպումն է վարչապետի հետ լինելու, որը գրեթե ամեն ամիս ավանդույթի համաձայն լինում է:

Ըստ իմքայլականների` պատգամավորները պատրաստվում են վարչապետի հետ ամփոփել տարին ու նրան ուղղել այն հարցերը, որոնք նրանց անհանգստացնում են:

Օրը դեռեւս հստակեցված չէ, քանի որ այն պետք է հարմարեցվի ՀՀ վարչապետի օրակարգի հետ»: