Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանն ամուսնացե՞լ են. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Զույգն առաջին անգամ հանրայնացրեց անձնական կապը, թեև արդեն մի քանի տարի է՝ միասին են

 

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն ու երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը կարծես թե ամուսնացել են։ Մեր տեսադաշտում է հայտնվել լուսանկար, որտեղ վերջիններս եկեղեցում խորանի առջև պսակադրվում են։ Այս կադրը իրական կյանքից է, թե՞ սրանք պարզապես ֆիլմի նկարահանումներ են, կպարզվի ավելի ուշ։

Նշենք, որ բոլորովին վերջերս՝ նոյեմբերի 17-ին, Միհրանը բեմից ամուսնության առաջարկություն արեց սիրելիին՝ դերասանուհի Արփի Գաբրիելյանին։ Իրենց զուգերգից անմիջապես հետո նա շնորհավորեց սիրելիի ծննդյան տարեդարձը և մատանի նվիրեց նրան։

Զույգն առաջին անգամ հանրայնացրեց անձնական կապը, թեև արդեն մի քանի տարի է՝ միասին են։

ա

lurer.com