Գրպանները լայն բացեք. թանկացող ապրանքների համառոտ ցանկը և չափը

Հունվարի 1-ից թանկանալու են Հայաստան ներկրվող 900 անուն ապրանքատեսակներ

Հունվարի 1-ից թանկանալու են Հայաստան ներկրվող 900 անուն ապրանքատեսակներ` պայմանավորված երրորդ երկրներից այդ ապրանքների ներկրման համար ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակներում Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետի ավարտով։ Այսպիսով` որոնք են այդ ապրանքները և ոքան են թանկանալու:

Պարենային ապրանքներ`
Թռչնամիս` հավի սառեցված միս- 25 տոկոս,
Տավարի սառեցված միս- 15 
Կարագ, բուսական յուղ- 15 տոկոս,
Լոբի, բրինձ, ձավերեղեն- 5-6 տոկոս,
Կարտոֆիլ- 3 տոկոս,
Կաթնամթերք- 15 տոկոս,

Ոչ պարենային ապրանքներ`
Սառնարան, հեռուստացույց, կենցաղային տեխնիկա- 11 տոկոս
Խոհանոցայի սպսասք-15 տոկոս,
Էլեկտրական լապտերներ- 12 տոկոս
Ատամի մածուկ, շամպուն, օճառ, անձեռոցիկ- 6 տոկոս
Դեղորայք, այդ թվում նաև արյուն/ պլազմա/- 3-6,5 տոկոս
Պարարտանյութ- 6 տոկոս
Ներկեր, լաքեր- 5-6,5 տոկոս
Ալյումինի լար- 9 տոկոս
Դուռ, պատուհան- 6 տոկոս
Նավթ, նավթամթերք- 5 տոկոս
Թանկարժեք քարեր, ոսկի արծաթ-5 տոկոս 
Հեղուկ գազ- 5 տոկոս
Կաշի, բամբակ, թանզիֆ- 5 տոկոս:

Ավտոմեքենաներ
Մարդատար ավտոմեքենաներ-15-20 տոկոս և ավել
Բեռնատար ավտոմեքենաներ- 5-10 տոկոս
Ավտոբուսներ, միկրոավտուբուսներ` 10-20 տոկոս: 
էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է թանկացող ապրանքների ամբողջական ցանկը:
Այնպես որ Նոր տարվա գիշերը, հրապարակ իջնելուց առաջ, լայն բաց արեք գապանները` կյանքը թանկանլու է:

Հայկ Դավթյան

hayeli.am