Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն

Նա մեկ շաբաթ հետո կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև գործընկերությունը հիմնված է բարեկամության և ռազմավարական հարաբերությունների վրա, և վերջին ժամանակներս ստեղծվել են հարաբերությունների նոր մակարդակ։ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել 6 հանդիպում, այս տարի չորս անգամ տեղի է ունեցել 2 երկրների վարչապետների հանդիպումը: Սա վստահության մակարդակի արտահայտում է, որն առկա է երկու երկրների միջև»,- նկատեց Կարապետյանը։

Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կկազմակերպվեն պաշտոնական այցեր։ «Առաջիկա ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Եվ մենք, իհարկե, մեծ հաճույքով կսպասենք Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական այցին Հայաստան»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ հետո կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am-ում