Արևածագի նվերը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մեծամեծ բաներ ակնկալեք, կրկնում եմ՝ հուսացեք մեծամեծ բաներ

բնություն

Դեկտեմբերի 11

Նրանց, ում կյանքը լի է հոգսերով ու մաքառումներով, ովքեր ձեր երկուսի պես զգացել են ապրելու ողբերգությունը, որոնց սիրտը ցավել ու տառապել է Իմ խեղճ աշխարհի համար, Ես տալիս եմ Իմ այն Խաղաղությունն ու Ուրախությունը, որ նորոգելով Երկրորդ Գարուն ու Երիտասարդություն է պարգևում այն տարիների փոխարեն, որ նրանք զոհաբերել են Իմ և Իմ աշխարհի համար:

Յուրաքանչյուր բացվող օր ընդունեք Ինձնից՝ իբրև արևածագի չքնաղ նվեր:

Ձեր առօրյա պարզ պարտականությունները երբ կատարեք Իմ Զորությամբ ու Սիրով, շուտով կտեսնեք ձեր ամենամեծ հույսերի իրականացումը:

Մեծամեծ բաներ ակնկալեք, կրկնում եմ՝ հուսացեք մեծամեծ բաներ: