«Մեռնելու ժամանակը չէ». հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին կինոսագայի նոր թիզերը

Ֆիլմի հեղինակները խոստացել են, որ կինոնկարի ամբողջական թրեյլերը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին

YouTube-ում հրապարակվել է «Մեռնելու ժամանակը չէ» սուպերգանգստեր Ջեյմս Բոնդի մասին կինոսագայի 25-րդ ֆիլմի նոր թիզերը:

Տեսանյութը տևում է 14 վայրկյան: Դրանում, մասնավորապես, կարող եք տեսնել Դենիել Քրեյգին, ով իր կարիերայում վերջին անգամ խաղացել է Բոնդին:

Ֆիլմի հեղինակները խոստացել են, որ կինոնկարի ամբողջական թրեյլերը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին: