Ճամփորդություն Ինձ հետ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հանգրվանից հանգրվան, քայլ առ քայլ ընթանալով է, որ կկարողանաք ելնել՝ վեր տանող ուղիով

Հիսուս

Դեկտեմբերի 1

Ձեր միտքը զուր տեղը մի ծանրաբեռնեք առեղծվածներով, որ չեք կարող լուծել, որովհետև կարող է այնպես լինի, որ այդ լուծումն այդպես էլ չտրվի ձեզ այս կյանքում: Հիշեք երիցս ասված Իմ այս խոսքերը. «Շատ բան ունեմ ասելու ձեզ, բայց հիմա չեք կարող հասկանալ դրանք»: Հանգրվանից հանգրվան, քայլ առ քայլ ընթանալով է, որ կկարողանաք ելնել՝ վեր տանող ուղիով:

Վստահ եղեք, որ, իրոք, Ինձ հետ եք ճամփորդում: Մի այնպիսի ուրախություն կունենաք, որ ծանոթ է միայն նրանց, ովքեր տառապում են Ինձ հետ: Բայց այդ Ուրախությունն արդյունք է ոչ թե տառապանքի, այլ Ինձ հետ ունեցած մտերմության, իսկ այդ մտերմությունը մղում է ստանում տառապանքից: