Լավագույն հավելվածներն՝ ինքնուրույն անգլերեն սովորելու համար

Դուք կարող եք սահմանել դժվարության մակարդակը, լեզու սովորել Ձեզ համար հարմար ռեժիմով և ազատ ժամանակ

Տեղադրեք այս ծրագրերը ձեր սմարթֆոնի վրա iOS կամ Android համակարգերում և սովորեք նոր լեզու ցանկացած պահի, ցանկացած վայրում:

Բոլոր ծրագրերը նախատեսված են անգլերենի տարբեր գիտելիքներ ունեցող մարդկանց համար: Դուք կարող եք սահմանել դժվարության մակարդակը, լեզու սովորել Ձեզ համար հարմար ռեժիմով և ազատ ժամանակ: Բավական է ընտրել առնվազն մեկ ծրագիր, որը կարող եք բացել օրական մեկ անգան։

Հավելվածները կարող են օգտագործվել որպես ինքնուրույն բառապաշարի համալրման և քերականության կրկնության գործիք կամ որպես լրացուցիչ տարր, որը կօգնի Ձեր դասընթացները կամ կրկնուսույցի հետ պարապմունքները դարձնել ավելի արդյունավետ։

Lingualeo

Հանրաճանաչ ծառայության հավելվածը՝ տարբեր դասընթացներով, որոնք կօգնեն ընդլայնել բառապաշարը, ինչպես նաև զարգացնել ընթերցանության, գրելու և լսելու հմտությունները: Դասընթացը հիմնված է խաղային գործընթացի վրա, որպեսզի անգլերենի հանդեպ չկորցնեք հետաքրքրությունը։

Duolingo

Հարմար ծրագիր, որի շնորհիվ Դուք կարող եք սովորել անգլերեն խաղային ձևով՝ օրական ընդամենը մի քանի րոպե ծախսելով: Սկսեք պարզ բայերից և բառակապակցություններից, վարժություններ, քերականության կանոներ և կատարեք ամենօրյա առաջադրանքներ՝ բառապաշարը լրացնելու և Ձեր նպատակին ավելի մոտենալու համար:

Memrise

Խաղային անսովոր մոտեցմամբ մեկ այլ ծրագիր, որը կդարձնի անգլերեն սովորելը հաճույք։ Հավելվածը հեշտացնում է նոր բառեր հիշելը: Memrise խմբի կրկնուսույցը Ձեզ կուղարկի հուզիչ ճանապարհորդության՝ անգլերենի անսպառ տիեզերքով՝ լի գաղտնիքներով, առեղծվածներով, թշնամու խորհրդավոր գործակալներով և լավ օգնականներով:

BBC Learning English

BBC-ի պաշտոնական հավելվածը, որն իր մեջ պարունակում է անգլերեն լեզու սովորելու տարբեր ծրագրերի նյութեր, որոնք հայտնվել են ռադիոյով հեռարձակվող պոդկաստում: Աուդիո բովանդակությունից բացի կան մի շարք վարժություններ՝ քերականությունը հասկանալու, արտահայտություններ կառուցելու և նոր բառեր սովորելու համար:

Easy Ten

Այս ծրագրով Դուք կարող եք ամեն օր լրացնել բառապաշարը՝ անգիր սովորելով 10 նոր բառ: Հավելվածը շատ ժամանակ չի պահանջում. բավական է օրական 20 րոպե հատկացնել: Ծրագիրը պարունակում է ավելի քան 20 հազար անգլերեն բառեր, որոնք կօգնեն բարելավել Ձեր արտասանությունը հատուկ սիմուլյատորների շնորհիվ: Բացի այդ, Դուք կարող եք նոր բառերը բաժանել թեմատիկ ցուցակների և հետևել առաջընթացին՝ լրացուցիչ մոտիվացիայի համար:

Words

Այս հավելվածը պատահականորեն չի դարձել լավագույնը App Store-ի կրթական կատեգորիայում: Ծրագրի տվյալների բազան պարունակում է ավելի քան 8 հազար բառ, և այն հասանելի է առանց կապի: Հիմնական առավելությունը. հավելվածը հարմարվում է օգտատիրոջը և թեստերի և առաջադրանքների միջոցով առաջարկում է հենց այն բառերը, որոնց հետ նախկինում օգտատերը ունեցել է դժվարություններ:

Rosetta Stone

Այս ծրագիրը օգնում է անգիր անել նոր ասույթները՝ ասոցիացիաների միջոցով: Արտասանության գնահատման ծրագիրը կօգնի Ձեզ սովորել, թե ինչպես ճիշտ արտասանել սովորած բառերը: Հավելվածը անվճար է, բայց կան նաև վճարովի նյութեր:

Voxy

Այս հավելվածի և մյուսների միջև հիմնական տարբերությունն այն է, որ իրական ժամանակում այն հարմարվում է Ձեր կարիքներին և ցանկություններին: Ցանկանո՞ւմ եք պատրաստվել TOEFL-ին, կամ սովորե՞լ արտահայտություններ, որոնք օգտակար են ճանապարհորդելիս: Կամ գուցե պատրաստվել հարցազրույցի: Այստեղ կգտնեք մենթորներ, որոնք կօգնեն Ձեզ։ Հավելվածը թարմացվում է ամեն օր։

15.000 Useful Phrases

Հավելված-բառարան, որը պարունակում է ավելի քան 15.500 հետաքրքիր գաղափարներ, որոնք հաճախ օգտագործվում են կենդանի հաղորդակցության գործընթացում: Հավելվածի միջոցով կարող եք սովորել տարբեր ոլորտների բառեր, ինչից հետո կարող եք այն օգտագործել անգամ մասնագիտական բիզնես ոլորտում շփվելիս:

WordBook

Իրական գանձարան և ոչ միայն բառարան, որը կարող է լինել Ձեր սմարթֆոնի վրա. 150 հազար բառ, ուղղագրության ստուգում և բառեր որոնելու հնարավորություն՝ անագրամներ ստեղծելու համար: Բացի այդ, ամեն օր Դուք անգիր կսովորեք օրվա այն բառը, որը Ձեզ կառաջարկի հավելվածը: Բառարանը հասանելի է առանց կապի։

Puzzle English

Հետաքրքրաշարժ ծրագիր՝ վիդեո և աուդիո հանելուկներով, ինչպես նաև անգլերեն սովորելու այլ հետաքրքիր առաջադրանքներ՝ անկախ առկա հմտություններից: Ուսուցման ծրագիրը կազմվում է անհատապես՝ կախված գիտելիքի մակարդակից, առկա ժամանակից և նպատակներից:

Սիրարփի Աղաբաբյան

168.am