Երկնային մուրացիկը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Նրանք, որ ձեր առաջ փակել են իրենց դռները կամ մոռացել են ձեզ, մի ասեք, թե այժմ իրենց սպասելու հերթն է, և որ դուք այլևս նրանց կարիքը չունեք

Հիսուս

Նոյեմբերի 26

Ահավասիկ, Ես դռան առաջ եմ և բախում եմ

Ախ, հապա մտածեք այս խոսքի մասին և սովորեք նրանից Իմ Խոնարհությունը: Այս խոսքերի մեջ կա նաև ջերմ հրավեր բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն հանգստի, երջանկության, հոգեկան գոհացումի, որ բնավ չեն գտել այս աշխարհի իրականության ու նրա զբաղմունքների մեջ: Այսօրինակ մարդկանց հարցի պատասխանն է. «Ինձ մոտ եկեք, և Ես ձեզ հանգիստ պիտի պարգևեմ»:

Սակայն նրանք, ովքեր չունեն կարոտի զգացում Իմ հանդեպ, ովքեր համառորեն մերժում են Ինձ և փակում իրենց սրտի դռները, որպեսզի Ես ներս չմտնեմ, այդպիսիներին Ես մոտենում եմ քաղցր ու խոնարհ խնդրանքով և լուռ սպասումով: Նույնիսկ երբ տեսնում եմ, որ ամեն դուռ փակ է, ամեն մուտք արգելված՝ անգամ այդ ժամանակ Ես դեռ սպասում եմ: Մուրացկանի պես Ես բախում եմ, շարունակ բախում եմ դուռը: Երկնային Մուրացկանս... Իմ Մեծ Խոնարհության մեջ:

Նրանք, որ ձեր առաջ փակել են իրենց դռները կամ մոռացել են ձեզ, մի ասեք, թե այժմ իրենց սպասելու հերթն է, և որ դուք այլևս նրանց կարիքը չունեք: Ո՛չ այդպես: Այլ հիշեք Երկնային Մուրացկանիս և խոնարհություն սովորեք Ինձնից:

Իմացեք նաև, որ ամեն մարդու երջանկությունն ու հանգիստը  մեծ արժեք ունի Իմ՝ իր Աստծո համար. սովորեք ու սովորելով աղոթեք՝ ընդօրինակելու համար աստվածային Անհանգստությունը, մինչև որ այդ հոգին գտնի իր հանգիստը ու խաղաղությունը Ինձ մոտ: